Աշխատանքի հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

Բարձրագույն  իրավաբանական կրթություն

Պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ

ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  ՀՀ օրենքի, քրեական քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն

Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն

Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում

Աշխատանքային պրոցեսում ծագած խնդիրների օպտիմալ լուծում

Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, տակտի զգացում, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ

Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն

Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով

Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է

Համակարգչով և այ ժամանակակից տեխնիկաներով աշխատելու ունակություն

Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն

Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

Նվիրվածություն` մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է  [email protected] էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ, Երևան, Պուշկին 56ա):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 15.09.2014թ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ՀՀ, Երևան, Պուշկին 56ա , հեռ 53-94-48):

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել