Շիրակի մարզի դատախազը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք: Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: