«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, որը հուլիսի 29-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը)1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: