Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել