Դանակահարություն Երևանում

Օգոստոսի 9-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Գևորգ Բ.-ին:
Նա ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 6/1 տան դիմաց, երկաթգծի մոտ. դանակահարել է իրեն:

Ոստիկանության Շենգավիթի և Բագրատաշենի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 01.50-ին, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Աշոտ Վ.-ին:
Աշոտ Վ.-ն ձերբակալված է:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել