Ոստիկանության ծառայողներն օրերս Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սամվել Է.-ին, որը 2004 թ. հուլիսի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: