Կինը խոստովանել է

Հունիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող հագուստի խանութի սրահից գողացել է 1964 թ. ծնված Ջուլիետա Գ.-ն, որը ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել