Ռուբիկ Ստեփանյանը նշանակվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով` Ռուբիկ Շահումի Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում։

Նախարարի հրամանի մեջ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր
պաշտոնակատար Ռ.Հովհաննիսյանի միջնորդությունը, ինչպես նաև Ռ.Ստեփանյանի  դիմումը և ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Ռուբիկ Շահումի Ստեփանյանին 2014 թվականի օգոստոսի 6-ից նշանակել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում։ Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել