Այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի № 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի № 1400-Ն և նոյեմբերի 30-ի № 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` օգոստոսի 6-ից Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:

Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել