Ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանը կալանավորվեց

Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Նշենք, որ Արման Կատունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել