Դատավոր Գագիկ Խանդանյանն ընտրվել է ԱԽ դատավոր անդամ. կայացել է դատավորների ընդհանուր ժողովի նիստը

2014 թվականի հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ կայացել է Դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց` Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի, Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամների ընտրությունը։

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` անցնելով փակ գաղտնի քվեարկության` Դատավորների ընդհանուր ժողովը Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամ է ընտրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Ռաֆիկի Խանդանյանին:

Դատավորների ընդհանուր ժողովը, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին.

Գագիկ Նահապետի Ավետիսյան – ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Նարինե Տարիելի Բարսեղյան – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Աշոտ Արամի Աբովյան – ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
Սամվել Եփրեմի Թադևոսյան – Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան – Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Մխիթար Վրեժի Պապոյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Սլավիկ Անդիջանի Թորոսյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ընտրությամբ Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել`

Երվանդ Հենրիկի Խունդկարյան – ՀՀ վճռաբեկ դատարան
Հովսեփ Լևոնի Բեդևյան – ՀՀ վերաքննիչ դատարան
Ռուզաննա Սուրիկի Հակոբյան – ՀՀ վարչական դատարան
Արսեն Արտուշի Բաբայան – Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
Ալեքսանդր Ռոբերտի Ազարյան – Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Լուսանկարը` court.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել