Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը տեղեկացնում է, որ նպատակային սոցիալական վճարները կատարելու համար բացվել են գանձապետական նոր հաշվեհամարներ:
Մասնավորապես` վարձու աշխատողների նպատակային սոցիալական վճարների համար գործող հաշվեհամարն է` 9 0000 5 000 170:
Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց նպատակային սոցիալական վճարների համար գործող հաշվեհամարն է`9 0000 5 000 188: