Օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ նորաստեղծ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ կլինի Աղվան Հովսեփյանի նախկին մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Մանրամասները կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: