Հուլիսի 17-ին, ժամը 13.45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2008 թ. ծնված Աստղիկ Հ.-ն և հայտնել, որ Իսրաելյան փողոցի 21 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: