Քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն և ծեծել. հաղորդում

Քաղաքացի Սարգիս Մ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացի Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 15-ին բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին, հերթապահ մասում ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Սարգիս Մ-ի մարմնի տարբեր հատվածներում արձանագրվել են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող բազմաթիվ քերծվածքներ և արյունազեղումներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել