9 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Ինչպես ոստիկանությունը տեղեկացրել էր հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հուլիսի 13-ին, ժամը 14.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1947 թ. ծնված Ֆ. Սահրադյանը, ստացիոնար բուժում ստանալու ժամանակ մահացել է: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել