Հայտարարություն աշխատանք փնտրողների համար

Պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների վերաբերյալ ներկայացվող պահանջները.

1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության 60 տարին չլրացած այն քաղաքացին, ով`
ա) անցել է պարտադիր զինվորական ծառայություն ( բացառությամբ իգական սեռի անձանց) կամ պահեստազորի սպա է, բ) տիրապետում է գրական հայերենին:

2. Չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. փետրվարի 13 թիվ 143-Ն որոշմամբ հաստատված ցանկով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատներն եւ հիվանդությունները:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնի կարող են նշանակվել նաև 1-ին մասի «ա» ենթակետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:

4. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով`
ա) մինչև նշանակումը չունի դատախազի կամ քննիչի <Հատուկ քննչական ծառայության մասին> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժ,
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
գ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
դ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից,
ե) գտնվում է քրեական հետապնդման մեջ,
զ) չի համապատասխանում 1-ին կետով սահմանված պահանջներին:
5. ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի թափուր պաշտոնը համալրելու համար ներկայացվող փաստաթղթերը`
ա) դիմում` ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.
բ) անձը հաuտատող փաuտաթուղթ և պատճենը,
գ) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը,
դ) աշխատանքային գրքույկ և պատճենը կամ քաղվածք,
ե) ՙՀատուկ քննչական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածով նախատեuված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը (եթե հավակնորդը արական uեռի է),
զ) Տեղեկանք` քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մաuին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. փետրվարի 13 թիվ 143-Ն որոշման,
է) հայտարարություն` դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին,
ը) երկու լուսանկար` 3×4 չափսի,

Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով, որն իրականացվում է հատուկ քննչական ծառայության պետի կողմից հաստատված` ծառայության ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարի հիման վրա /www.investigatory.am/:

Մրցույթն անցկացվելու է 2014թ. օգոստոսի 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գլխավոր դատախազության շենքի 5-րդ հարկում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում /Վ.Սարգսյան 5/: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 2014թ. օգոստոսի 04-ը:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի անձնակազմի բաժինը /հեռ. 511-662 /:

Հատուկ քննչական ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել