«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5 և 6-րդ կետերը սահմանում են, որ եթե տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խախտվել են խաչմերուկների անցման կամ հետիոտնային անցումների հատման կանոնները, ապա սահմանվում է տուգանք 5 հազար դրամի չափով: