Հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ. ԼՂՀ ՊՆ

Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության  ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել