Քարվաճառում ձերբակալել են ադրբեջանցի դիվերսանտների մի մասին. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել