Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը նշանակվել է Տեսչական և վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինիս պարտականությունները դրվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանի վրա:

Հիշեցնենք, որ մինչև այդ Տեսչական և վերլուծական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, ով նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել