Շփոթմու՞նք, թե՞ …

Aravot.am կայքում այսօր հրապարակվել է «Ծուղա՞կ վարորդների համար» վերնագրով նյութ, որում նշվում է, թե «նախկինում Իջևան և Դիլիջան քաղաքների ցուցանակները տեղադրված էին այդ քաղաքներից բավական հեռավորության վրա, մեր հրապարակումներից հետո դրանք տեղափոխվեցին»:

Հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով տեղեկացնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքների բնակավայրերի նշանները մինչ 2010թ. տեղադրված էին ՀՀ օրենսդրությամբ սահմանվածից տարբերվող տեղերում, և այդ նշանները տեղափոխվեցին ու տեղադրվեցին սահմանված տեղում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից գործարկվող Տավուշի ՇՊԱԿ-ի՝ իրավասու մարմիններին ուղղված դիմումի հիման վրա:

Ի դեպ, Տավուշի ՇՊԱԿ-ի գործունեության այդ արդյունքի մասին հոդված է հրապարակել նաև վերը նշված հոդվածի հեղինակը դեռևս 20.10.2010թ.:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել