Խոշոր չափերի գումար՝ կալանավորին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար. հաղորդում

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման` 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է խոշոր չափերի գումար: Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել