ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները:
Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: