ԿԲ-ն նոտարների և ժառանգների համար ուղեցույց է կազմել

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է «Բանկերի կողմից նոտարներին եւ ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման ուղեցույց:

Ուղեցույցի նպատակն է բանկերի կողմից նոտարներին եւ ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ գործընթացները հերթական քայլերով ներկայացնելն է:

Ըստ ուղեցույցի,  ժառանգության գործով շահագրգիռ անձ են համարվում մահացած անձի՝ երեխաները, ամուսինը, ծնողները, թոռները, ազգականները, անձինք, ովքեր մահացածի ազգակիցները կամ հարազատները չեն, սակայն ենթադրում են, որ կարող են մահացած անձից կտակել նրա գույքը կամ դրա մի մասը: Ուղեցույցը կիրառելի է ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ Հայաստանից դուրս ապրող անձանց համար:

Ուղեցույցը կազմված է հայերեն, ինչպես նաևարաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն եւ ռուսերեն լեզուներով (օտար լեզուներով ուղեցույցը հասանելի է այստեղ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել