Քաղաքացին հաղորդում է ներկայացրել` իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են կորզել

Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել