«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հուլիսի 1-ին` Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում, իր ելույթի ժամանակ հիշել է գերմանական մի առասպել:
«Մի աղքատ գյուղացի և մեծահարուստ վիճում են, վեճը հասնում է դատարան: Բոլոր համագյուղացիները հավաքված դատարանի առջև, սպասում են, թե վեճն ինչով կավարտվի: Դատարանն այդ վեճը լուծում է հօգուտ հասարակ գյուղացու, և նա, դուրս գալով դատարանի դահլիճից, գոչում է` կեցցե Գերմանիան, վերջապես մեր երկրում կա արդար, արդյունավետ, անկախ դատարան»,- պատմել է Արման Մկրտումյանն ու հավելել. «Դա, իհարկե, առասպել է, որովհետև իրականությունն այն է, որ վեճը լուծվում է մեծահարուստի օգտին»:
Դահլիճը պոռթկացել է ծիծաղից:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: