Նոր նշանակում ՄԻՊ-ի աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:

Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ` Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության և այլ թեմաներով:

Մինչև Պաշտպանի տեղակալ նշանակվելը Տաթևիկ Խաչատրյանը զբաղեցրել է Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնություննրի հարցերով խորհրդականի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել