«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունից առաջ ոստիկանների վրա կրակած Հայկ Կյուրեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ երիտասարդը կրակել է օդամղիչ զենքից և դրա արդյուքնում 5 ոստիկան է տուժել:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ` Կենտրոն դատարանի մոտ գտնվող մեքենաներից մեկի վրա բարձրացած երիտասարդը բղավել է. «Ոստիկանությունը չի կարող գալ, ինձ բռնել»: Րոպեների ընթացքում ոստիկանները վնասազերծել են քաղաքացուն ու ոստիկական մեքենայով տարել:
Լուսանկարը` araratnews.am-ի