ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորներին:
«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ մինչև այս նախաձեռնությունը ամենաշատ բացակայած պատգամավորների հարցը քննելը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում էր: Իսկ հիմա պատգամավորն առաջարկում է այդ մենաշնորհը վերցնել ԱԺ նախագահից և բացակայած պատգամավորների հարցը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, ապա՝ ԱԺ նիստում:
Ըստ նոր նախաձեռնության՝ առաջարկվում է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնել մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգալի համարելու մասին:
Ինչպես նաև, եթե պատգամավորը հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից բացակայել է, և այդ բացակայությունները չեն համարվել հարգելի, ապա աշխատակազմը մեկշաբաթյա ժամկետում էթիկայի հանձնաժողով է ներկայացնում տեղեկանք՝ նշելով այդ պատգամավորի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը, հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների և դրանցից պատգամավորի բացակայությունների ընթացքը:
Շարունակությունը՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: