Իջևանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին ՊՆ լրատվության բաժնից:
Ըստ հիշյալ հոդվածի` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել էր: