Քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ոստիկանները գյուղերից մեկի բնակիչ Ա. Ա.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: