Այլընտրանքային զինվորական ծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար նախատեսված համազգեստ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համազգեստ կրելու կանոնները տարածվում են այլընտրանքային զինվորական ծառայողների վրա: Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «այլընտրանքային զինվորական ծառայություն» 6 x 18 սմ չափսերի մակագրություն, իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:
Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով: Արձակուրդի ժամանակ այլընտրանքային զինվորական ծառայողներին թույլատրվում է կրել քաղաքացիական հագուստ: