Ամբաստանյալն իրավունք ունի դատաքննությունն ավարտելուց հետո հանդես գալ ինքնապաշտպանական ճառով, այսինքն` մասնակցել դատական վիճաբանություններին:
Ամբաստանյալն իրավունք ունի միջնորդել դատարանին տրամադրել բավարար ժամանակ դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար:
Դատարանն իրավուքն չունի սահմանափակել դատական վիճաբանությունների տևողությունը, սակայն կարող է ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե շոշափվում են գործին առնչություն չունեցող հարցեր: