Ոստիկանը մեղադրվում է քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Ղարագյոզյանի կողմից քաղաքացի Ռիփսիկ Մանուկյանին ծեծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. հունվարի 25-ին Երևան քաղաքի Նոր Նորքի զանգվածի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Ղարագյոզյանը բռունցքով հարվածել է Ռ. Մանուկյանի կրծքավանդակի հատվածին, այնուհետև ոտքով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով նրան առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ Հայկ Ղարագյոզյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել