Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ, ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2014 թ-ի փետրվարի 27-ի հրամանով նշված ֆակուլտետում հայտարարվել էր դեկանի ընտրություն:
Երևանի պետական համալսարանի կայքի փոխանցմամբ` ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներով Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց նախապես առաջադրված միակ թեկնածու, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։
Լուսանկարը` ysu.am-ի