Ի՞նչ պետք է անել, եթե կալանավորվածի մոտ մարմնական վնասվածք է հայտնաբերվել

Կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել