Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը:
Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունի Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ինչպես նաև խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ:
Դատական դեպարտամենտը նախապատրաստում է Արդարադատության խորհրդի նիստերը, օրենքով նախատեսված ժամկետներում Արդարադատության խորհրդի անդամներին, գործին մասնակցող այլ անձանց, արդարադատության նախարարին է ուղարկում Արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է Արդարադատության խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է Արդարադատության խորհրդի ընդունած ակտերը: