Առավոտ լուսո ուզում եմ անել մի դիտարկում եմ մեկ մեկնաբանություն, ու դա անում եմ ոչ ի պաշտոնե, այլ որպես շարքային իրավաբան:
Հունվարից ի վեր ասվում է թե “ոոոոոոո՞վ է այսինչին կամ այնինչին իրավունք տվել մեկնաբանել ՍԴ որոշումը”: Հարգելիներս, համաձան Հայաստանի Սահմանադրության, յուրաքանչյուր ոք իր կարծիքը պնդելու իրավունք ունի, իսկ գրաքննությունն էլ արգելվում: Այսպիսով, ցայսօր հնչած բոլոր մեկնաբանությունները թե ՍԴ աշխատակարգային և թե երեկվա որոշման վերաբերյալ իրավաչափ են, անկախ այն հանգամանքիծ համաձա՞յն ենք այդ որոշումների հետ թե ոչ:
Անկախ դա մեզ դուր է գալիս թե ոչ, երեկվա ՍԴ որոշման համաձան մինչև սեպտեմբերի 30-ը (եթե հայոց կառավարությունն ու ԱԺ-ն ավելի շուտ օրենսդրական փոփոխություններ չկատարեն) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է այն տեսքով ինչպես որ կա: Այսինքն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են կատարել օրենքով սահմանված մուծումներ, և մինչև 30.09 կամ օրենսդրական փոփոխություններ, ոչ մի վերահաշվարկ էլ չի կատարվելու:
Հիմա, շատերը հարցնելու են թե ի՞նչ է կատարվելու մինչև մարտի 28-ը չկատարված մուծումների հետ: Իմ համեստ կարծիքով դրանք նույնպես ենթակա են վճարման, և չվճարելու համար առկա է լինելու օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Չնայած հնարավոր է վճարման պարտավորությունը կամ պատասխանատվությունը որևէ իրավական ակտով դադարեցվի (որպես զիջում): Ինչևէ, կապրենք կտեսնենք:
Գրառումը` ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի ֆեյսբուքյան էջից