Կողոպուտ Կոմիտասի շուկայում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի հետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում: Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝  կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել