Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ի և 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ, հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, սեպտեմբերի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։