Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել