Օգոստոսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանում վնասվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել Ապարան քաղաքի 64-ամյա մի բնակչի։
Հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի պարեկները։
Համայնքային ոստիկանները ստացված օպերատիվ տվյալները գործընկերների հետ իրացնելով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20․10-ի սահմաններում, Ապարանի 40 աղբյուրների փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 31-ամյա համաքաղաքացին կտրող-ծակող գործիքով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։
Օգոստոսի 19-ին նույն փողոցում 31-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ապարանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: