Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով փողոցը փակ է լինելու մինչև մարտի 4-ը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջպետական Մ-6 ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով մարտի 2-ի ժամը 09.00-ից մինչև մարտի 4-ի ժամը 14.00-ն փակ է լինելու Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցը:

Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցում կատարել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Մոսկովյան-Խորենացի-Թումանյան փողոցներով դեպի Ալավերդի ուղղությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել