Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել