ՁՊՎ-ի պետը պարտավոր է հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի (դատավորի) կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթի հիման վրա ապահովել՝
1) հարցաքննությանը կամ այլ քննչական գործողություններին մասնակցելու համար ձերբակալվածի դուրսբերումը խցից, որն իրականացվում է ժամը 10.00-18.00, իսկ բացառիկ դեպքերում, քննությունն իրականացնող մարմնի պատճառաբանված միջնորդությամբ` նաև այլ ժամերին.
2) քննչական գործողություններ, դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ՁՊՎ-ում համապատասխան տարածքների կամ սենյակների տրամադրումը:Ձերբակալվածի` յուրաքանչյուր դուրսբերումը խցից կատարվում է ՁՊՎ-ի պետի կամ ՁՊՎ-ի հերթափոխի պետի գիտությամբ: Ձերբակալվածներին խցերից դուրս բերելու գրանցամատյանում նշվում են ձերբակալվածի տվյալները, երբ է խցից դուրս բերվել և երբ վերադարձվել: