Գիշերային ժամերին ՁՊՎ-ում բացվո՞ւմ են խցերի դռները

Գիշերային ժամերին (տեղական ժամանակով ժամը 22.00-6.00-ն) խցերը բացվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, իսկ ձերբակալվածները դուրս են բերվում միայն արտակարգ իրավիճակների դեպքում, երբ նրանց կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում, ինչպես նաև անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Գիշերային ժամերին խցերի բացման և ձերբակալվածների դուրսբերման ժամանակ պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ` ՁՊՎ-ից փախուստի կամ ծառայողի վրա հարձակվելու հնարավորությունը բացառելու համար: Ձերբակալվածները նախապես տեղեկացվում են զբոսաբակ, զուգարան, սանիտարական մշակման նպատակով խցից դուրս բերելու մասին:

Մնացած բոլոր դեպքերում խցից դուրս բերելու նպատակը չի հայտնվում, միայն նշվում է ձերբակալվածի հագնվելու պահանջը և անձնական իրերը վերցնելու անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել