Ովքե՞ր չեն կարող հարցաքննվել որպես վկա

Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:

Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`
1) ամուսինները կամ նրանց հետ արյունակցական` մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում: Oրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել