Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին,
- Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին,
- Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։