Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ․ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Օգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել